Գազայի հատվածում իսրայելական ուժերի հրետակոծության և ռմբահարումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 8 հազար 800-ին: Այդ մասին հաղորդել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածում իսրայելական հարձակումների զոհերի թիվը ներկայումս կազմում է 8 հազար 796»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, որը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ընթացող պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել պաղետսինյան աղբյուրների հրապարակած տվյալների արժանահավատությունը: