Մատչելիության հղումներ

Պուտինը և Ալիևը Բիշքեկում քննարկել են Ղարաբաղի հարցը


Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, Բիշքեկ, 12-ը հոկտեմբերի, 2023թ.
Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, Բիշքեկ, 12-ը հոկտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ Բիշքեկում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած հանդիպման մեկնարկին առաջարկել է քննարկել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ղրղզըստանի մայրաքաղաքում երկու ղեկավարները մասնակցում են ԱՊՀ գագաթնաժողովին, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել:

«Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն մենք ունենք ևս մեկ օրակարգ, որը բավականին ընդարձակ է, առաջարկում եմ սկսենք երկրորդ մասից, ինչից հետո կմնանք դեմ առ դեմ և կխոսենք ամբողջ համալիրի մասին, ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը», - ասել է Պուտինը:

«Շատ ուրախալի է, որ Դուք Ղրղըզստան կատարած պետական այցի ընթացքում ժամանակ գտաք մեր այս հանդիպման համար։ Իրոք, հարցերը շատ են։ Կարծում եմ, Ձեր առաջարկը միանգամայն ողջամիտ է», - արձագանքել է Ադրբեջանի նախագահը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշյոտնիկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ադրբեջանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։

XS
SM
MD
LG