Մատչելիության հղումներ

«Կենսական նշանակության կարևոր պաշարները պետք է թույլատրվեն Գազա»․ Գուտերեշ


Կենսական նշանակության կարևոր պաշարները՝ ներառյալ վառելիքը, սնունդը և ջուրը, պետք է թույլատրվեն Գազա, X-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Մեզ հիմա անհրաժեշտ է մարդասիրական արագ և անարգել մուտք», - եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Reuters-ը նշում է, որ Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության մեծ մասը էլեկտրականություն և ջուր չունի։ Գազայի միակ էլեկտրակայանը, որն օրեր շարունակ ընդհատումներով էր աշխատում, երեկվանից չի գործում վառելիքը բացակայության հետևանքով։

Օրեր առաջ Գոտերեշը կոչ էր արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար՝ նշելով՝ պետք է թույլատրել ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին։

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։

6-րդ օրը շարունակվող պատերազմի հետևանքով Գազայի հատվածը ծանր հարվածների է ենթարկվում, շրջանի մի շարք թաղամասեր ավերակների են վերածվել, օդային հարվածների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ ստիպված լքել են իրենց տները։ Իսրայելի և պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 2 հազար 200-ը, վիրավորներինը՝ 10 հազարը։

XS
SM
MD
LG