Մատչելիության հղումներ

Իսրայելի ՊԲ-ն հաղորդում է ավելի քան 700, պաղեստինյան կողմն ավելի քան 400 զոհի մասին․ BBC


Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավելի քան 700 իսրայելցի է սպանվել, 2 հազար150-ը՝ վիրավորվել շաբաթ օրվանից ի վեր ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի գոտուց իսրայելյան բնակավայրերի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով, հաղորդում է BBC-ին։

Պաղեստինյան իշխանություններն, իրենց հերթին հայտնում են, որ Գազայի հատվածում պատասխան հարվածների հետևանքով զոհվել է 413 մարդ, վիրավորվել՝ 2 հազար 300-ը:

BBC-ին, վկայակոչելով Իսրայելի իշխանությունների տվյալները, նշում է, որ կիրակի երեկոյան Գազայի հատվածից արձակվել է 3 հազար 284 հրթիռ (ըստ ՀԱՄԱՍ-ի՝ ավելի քան 5 հազար)։ Իսրայելը Գազայի հատվածում խոցել է 653 թիրախ։

Իսրայելում Գազայի հատվածի սահմանի մոտ երաժշտական փառատոնի վայրում առնվազն 250 դի է հայտնաբերվել, հայտնում է ZAKA հասարակական կազմակերպությունը, որը միավորում է կամավոր-փրկարարներին։

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը մի քանի օրից կարող է մնալ առանց դիզվառելիքի, հետևաբար ամբողջ Գազայի հատվածը կարող է հոսանքազրկվել։

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի:

XS
SM
MD
LG