Մատչելիության հղումներ

ՀԱՄԱՍ-ը հարձակում է սկսել, զինյալները հարավային Իսրայել են ներթափանցել


Պաղեստինյան ռազմականացված ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ այսօր առավոտյան Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։

«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու երկրի վրա վերջին օկուպացիային», - հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը՝ հավելելով, որ արձակվել է ավելի քան 5 հազար հրթիռ և արկ։

Ըստ BBC-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) նախնական զեկույցում ասվում է, որ «մի շարք ահաբեկիչներ» ներթափանցել են Իսրայելի տարածք Գազայի հատվածից, Գազայի հատվածի շրջակայքի բնակիչներին խնդրել են մնալ իրենց տներում։

Իսրայելի պաշտպանության բանակն X-իր էջում հայտարարել է, որ իսրայելցիներն այսօր առավոտյան արթնացել են ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունից: «Մենք պաշտպանվելու ենք»,- ասված է հայտարարությունում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

BBC-ն, վկայակոչելով իսրեայելցի բժիշկներին նշում է առնվազն մեկ իսրայելցի կին է զոհվել Գազայի հատվածից ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով։

Շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը ամենալուրջն էր այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը 10-օրյա պատերազմ մղեցին 2021 թվականին։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG