Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, հայտնում է Առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին։
Ըստ նույն աղբյուրի` տուժել է 215 մարդ։ Կիրակի առավոտյան Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման մեկ այլ բարձրաստիճան հրամանատար` Խալեդ Մանսուրը սպանվել է Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածի ժամանակ, հայտնել է «Ալ-Քուդս» ջոկատների ռազմական թևը:
Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև խախտվել է ավելի քան մեկ տարի շարունակված հարաբերական կայունությունը։
Երեկ իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։
Ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ, որի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց անսպասելի ավիահարվածով։
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, թե ուրբաթ օրվա հարվածներով խափանվել է «Իսլմական ջիհադի» հարձակումը։
ՄԱԿ-ը, Եգիպտոսը, Քաթարը փորձում են միջնորդել բռնությունները դադարեցնելու համար։