Այսօր վաղ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Գազայի հատվածը։ Տեղական աղբյուրների վկայությամբ՝ հարվածների թիրախում են հայտնվել Գազայի շրջանը վերահսկող «Համաս» շարժման երկու ռազմաուսումնական կենտրոնները։
Իսրայելական բանակը Գազան հրթիռակոծել է այն բանից հետո, որ այստեղ տեղակայված պաղեստինյան խմբավորումները կեսգիշերն անց չորս հրթիռ են արձակել իսրայելական Աշքելոն քաղաքի ուղղությամբ։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ հրթիռներից մեկը ոչնչացվել է Իսրայելի ՀՕՊ ուժերի կողմից, մյուսը երեքը պայթել են քաղաքից դուրս գտնվող ամայի տարածքում։