Վաշինգտոնն այսօր հայտարարեց Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին՝ կոորդինացնելու ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին:
Այդ թիմը, համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության, գնահատելու է իրավիճակը, որոշելու է կարիքների առաջնահերթությունները և աշխատելու է գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում խոցելի բնակչության անվտանգությամբ, ասված է հայտարարությունում։
Տե՛ս նաև այստեղ