Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ը վաղը հրատապ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հարցով


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը հրատապ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ՝ արձագանքելով Հայաստանի դիմումին: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության փոխանցմամբ՝ նիստը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին:

Հայաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին մասնակցելու նպատակով վաղը կգտնվի Նյու Յորքում:

Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ընդգծել է կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ շեշտելով՝ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

XS
SM
MD
LG