Մատչելիության հղումներ

ՌԴ փոխարտգործնախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը


ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, արխիվ
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, արխիվ

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասվում է ռուսական հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հավելում է, որ պաշտոնյաներն անդրադարձել են հայ-ռուսական օրակարգի արդիական հարցերին, այդ թվում՝ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG