Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը. Մարուքյան


Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնության շարասյունը դեռ Կոռնիձորում է, սպասում է, թե երբ կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որպեսզի բավարարի նրանց ամենատարրական կարիքները և դադարեցնի սովը, Թվիթերում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, արդեն ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

«120 000 մարդ, որից 2000 հղի կին, 30 000 երեխա, 20 000 տարեց և 9000 հաշմանդամ տառապում են թերսնուցումից և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար», - նշել է դեսպանը:

Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ։ Հայաստանը ակնկալում է միջազգային կառույցի միջամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG