Մատչելիության հղումներ

Բայրամով. «Հայաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է»


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է, այսօր Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Երկար տարիներ կարգավորումն անհնար էր Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետևանքով»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական տարածքներն օկուպացիայից ազատագրելուց անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։

«Դա հաղթանակած պետության և հաղթանակած առաջնորդի քայլն էր»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

XS
SM
MD
LG