Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի չի ունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը, ուղիղ եթերում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարին կից հակաճգնաժամային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«Օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության միջնորդությամբ, նախատեսված էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, սակայն նախօրեին Ադրբեջանը, բացատրություն չներկայացնելով, հրաժարվել է հանդիպումից»,- ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում է նմանօրինակ հանդիպում կազմակերպել Ադրբեջանում՝ Եվլախում կամ Բաքվում:
«Բայց մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ երկխոսություն հնարավոր չէ: Մենք հասկանում ենք, թե այնտեղ ինչ է քննարկվելու։ Հուլիսի 25-ին {Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը} Սերգեյ Լավրովը մեզ անվանել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դա մեզ համար անընդունելի»,- ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս շաբաթ Երևան կայցելեն արևմտյան երկրների պատվիրակներ, ովքեր կքննարկեն Ստեփանակերտի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: