Մատչելիության հղումներ

Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով․ Անն Բուայոն


Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, Թվիթերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։

«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - գրել է դեսպանը։

400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասավ Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սա «ոտնձգություն» ու «սադրանք» է անվանել «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։

Բաքվին Հայաստանի վարչապետն է արձագանքել՝ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Այսօր կրկին ընդգծելով, որ Բաքուն խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանության Բաքվի մտադրությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG