ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբն այսօր որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ: Թե ինչպես են այդ օգնությունը հասցնելու պաշարված Արցախ, Հայաստանի կառավարությունը չի մանրամասնել:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, թե իբր վաղը հայկական կողմը Լաչինի միջանցքում «տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ սադրանք է նախապատրաստում»՝ առանց մանրամասներ հայտնելու։