Մատչելիության հղումներ

Ֆիդան. «Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն առանց ռուսների չի լինի»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության:

«Ուկրաինան փորձում է այլընտրանքային ուղի մշակել, բայց մենք՝ որպես թուրքական կողմ, համոզված ենք, որ հարկ է ռուսներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ցանկացած այլ տարբերակ վտանգավոր կլինի, դա մենք նշել ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հարցը քննարկելիս, առանց ռուսների չի լինի», - ասել է Ֆիդանը:

Նրա խոսքով՝ վերջին հեռախոսազրույցում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը մանրամասնորեն ներկայացրել է գործարքը չերկարաձգելու որոշման Մոսկվայի պարզաբանումները:

XS
SM
MD
LG