Մատչելիության հղումներ

Էրդողանը հույս ունի համոզել Պուտինին ստորագրել հացահատիկի գործարքը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ցանկանում է համոզել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին կրկին միանալ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման համաձայնագրին, որը Մոսկվան հրաժարվել է երկարաձգել:

«Պարոն Պուտինի հետ մանրամասն քննարկելով կարծում եմ՝ մենք կկարողանանք երաշխավորել (հումանիտար միջանցքի) շարունակությունը», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ համաձայնագրին, որի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներից արտահանվել է մոտ 33 միլիոն տոննա հացահատիկ, եթե իր պահանջները կատարվեն «ամբողջությամբ»: Ռուսական կողմը պնդում է, որ իր գյուղմթերքների և պարարտանյութերի մատակարարումները խոչընդոտների են բախվում Արևմուտքի պատժամիջոցների պատճառով:

Այսօր Կրեմլը վերստին հայտարարել է, որ Էրդողանի հետ հանդիպելու պլաններ Պուտինն առայժմ չունի։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

XS
SM
MD
LG