Twitter-ը կորցրել է իր գովազդային եկամուտների գրեթե կեսը անցած հոկտեմբերից հետո, երբ աշխարհի ամենահարուստը մարդը՝ Իլոն Մասքն 44 միլիարդ դոլարով գնեց սոցիալական ցանցը։
Ընկերությունը եկամուտների աճ է անկնալում, որն առայժմ չկա։ Անցած շաբաթվա վերջին Մասքը հայտարարեց՝ իր ղեկավարած ընկերության դրամական մուտքերի հոսքը բացասական է: Ծախսերը կրճատելու նպատակով Twitter-ը գնելուց հետո Մասքն աշխատանքից հեռացրեց ընկերության 7,5 հազար աշխատակիցների գրեթե կեսին։
Twitter-ի գործերը վերջերս ավելի բարդացան, երբ Meta ընկերությունը թողարկեց Twitter-ի մրցակից Threads հավելվածը որն, ըստ որոշ գնահատականների, արդեն 150 միլիոն օգտատեր ունի: