Միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի ղեկավարած Meta ամերիկյան ընկերությունը թողարկել է Threads անվամբ նոր սոցիալական ցանց, որը պետք է մրցի Twitter-ի հետ:
Ցուկերբերգի փոխանցմամբ, նոր սոցցանցի աշխատանքի առաջին մի քանի ժամում գրանցվել է ավելի քան 5 միլիոն օգտատեր:
Threads մուտք գործելու համար անհրաժեշտ է օգտահաշիվ ունենալ Instagram-ում: Meta -ն հայտնել է, որ մտադիր է Threads-ը դարձնել համատեղելի ActivityPub տեխնոլոգիայի հետ, որը թույլ է տալիս օգտահաշիվները և բաժանորդներին տեղափոխել այլ հավելվածներ:
«Դրանով կսկսվի բազմազան և փոխկապակցված ցանցերի նոր դարաշրջան», - հայտարարել է Ցուկերբերգի ընկերությունը:
Threads-ում հնարավոր կլինի տեղադրել մինչև 500 նիշ երկարությամբ հաղորդագրություն և մինչև 5 րոպե տևողությամբ տեսագրություն:
Փորձագետները նշում են, որ Threads-ը թողարկվել է մի ժամանակաշրջանում, երբ համացանցում գործող մրցակից Twitter-ը շարունակում է հակասական քայլեր անել, օրինակ, բաժանորդների մեծ մասի համար մինչև 600-ը սահմանափակել օրական տեսանելի «թվիթների»՝ գրառումների թիվը:
Վերջերս Twitter-ի սեփականատեր Իլոն Մասքն աշխատանքից ազատել է «քարոզչության դեմ պայքարի հարցով մասնագետներին»: Փորգագետները նշել են, որ դրա արդյունքում այդ սոցցանցի անվտանգությունը հետզհետե կնվազի: