Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը երեկ վերահաստատել է, որ արհեստական բանականությունը զարգացնելու ծրագրերը պետք է դրվեն խիստ հսկողության տակ:
Այդ մասին նա խոսել է Փարիզում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներոի հարցերով VivaTech միջազգային համաժողովում:
«Կարծում եմ` իսկապես կա վտանգ, որ թվային գերբանականությունը կարող է բացասական ազդեցություն գործել, և մենք խոհեմ չենք արհեստական բանականությունը զարգացնելու գործում: Դա կարող է աղետալի հետևանքների հագեցնել», - ասել է Մասքը:
Նրա խոսքով` առավել հավանականը դրական արդյունքն է, «սակայն դա միակ հնարավոր արդյունքը չէ»:
Մասքը նշել է, որ ինքն արհեստական բանականության զարգացման կողմնակից է, սակայն այդ բնագավառում անհրաժեշտ է ապահովել զսպող մեխանիզմներ: