Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ անցած տարեվերջից մինչև 2002 թվականի տարեվերջ ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասքի ֆինանսական կարողությունը նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլարով:
2021 թվականի նոյեմբերի դրությամբ Մասքի կարողությունը գնահատվել է 340 միլիարդ դոլար, սակայն էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի կտրուկ արժեզրկումից և Twitter ընկերության համար 44 միլիարդ դոլար վճարելուց հետո կարողությունը գնահատվում է 137 միլիարդ:
Այդպիսով, Իլոն Մասքը դարձավ աշխարհի պատմության ընթացքում առաջին մարդը, ով մեկ տարում կորցրեց 200 միլիարդ դոլար:
Մասքն այսօրվա դրությամբ ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղում է: Առաջինը զբաղեցնում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների միության նախագահ, ֆրանսիացի մեծահարուստ Բեռնար Առնոն, որի կարողությունը մոտ 162 միլիարդ դոլար է: