Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ


Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։

Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը տարբեր ժամերի հաղորդեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի, Իշխանասարի հատվածներում հրադադարի խախտումների, երկու վիրավորի մասին՝ միջադեպերի համար մեղադրելով ադրբեջանական կողմին։ Բաքուն իր հերթին պնդեց, թե հայկական ուժերն են սկսկել գնդակոծությունը, իսկ իրենք «պատասխան միջոցներ» են ձեռնարկել։

XS
SM
MD
LG