Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ


Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

Ըստ հաղորդագրության, հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանականը կողմը դեռևս չի արձագանքել Արցախի ՊԲ հաղորդագրությանը:

XS
SM
MD
LG