Մատչելիության հղումներ

Ալիև. «Առաջիկա օրերին նախատեսվում են Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 11 հուլիսի, 2023թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 11 հուլիսի, 2023թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 11-ին ասել է, որ առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ: Նա ակնկալում է դիրքորոշումների հետագա մերձեցում։

«Մեր դիրքորոշումը հստակ է, տրամաբանական և հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Կարծում եմ՝ այդ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Բոլոր դեպքերում, իմ կարծիքով, կա նման հնարավորություն» - ասել է Ալիևը:

Այդ մասին նա խոսել է 2023 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով խորհրդաժողովում:

«Մենք դրան ենք ձգտում, այդ նախաձեռնությունն ենք առաջ տանում։ Բայց պետք է ասեմ, որ ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից, հակառակ կողմն էլ պետք է պատրաստ լինի և խոսքերով արտահայտած սկզբունքները թղթին փոխանցի»,- ասել է Ալիևը:

Չնայած Ադրբեջանի հետ հարաբերություններում եղած բարդություններին, Փաշինյանը հուլիսի վեցին հայտարարել էր, որ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. - «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»:

Այնուամենայնիվ, ըստ վարչապետի, վաշինգտոնյան վերջին բանակցությունների ընթացքում առաջընթացը շոշափելի չէ, իսկ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման:

XS
SM
MD
LG