ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վաղվանից 24 ժամյա նստացույցեր կանի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Ըստ հաղորդման՝ նստացույցերի նպատակը Արցախում տիրող իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելն ու ապօրինի շրջափակման հաղթահարման ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջը լսելի դարձնելն է։
Ակցիան կրում է SOS Artsakh խորագիրը։ Նստացույցերը բոլոր վայրերում կմեկնարկեն առավոտյան 08։30-ից և կավարտվեն հունիսի 28-ին՝ 08։00-ին։