Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Պաշտպանության բանակը։
Ստեփանակերտը նաև նշում է, որ հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ, հՀայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում։
Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։