Մատչելիության հղումներ

Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն՝ Բայրամովի հետ բանակցությունների


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այնտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը, հայտնում են կառույցից։

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով:

XS
SM
MD
LG