Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողով․ «Վրաստանը կատարել է ԵՄ թեկնածու դառնալու համար անհրաժեշտ 12 պահանջներից երեքը»


Վրաստանը կատարել է ԵՄ թեկնածու դառնալու համար անհրաժեշտ 12 պահանջների 25 տոկոսը միայն, «Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ` նման եզրակացություն է զետեղված Եվրահանձնաժողովի բանավոր զեկույցում, որը հրապարակվելու է վաղը Բրյուսելում։

Դրա համաձայն` Վրաստանը անցած տարվա ամռանը ներկայացված պահանջներից կատարել է միայն երեքը՝ օմբուդսմենի ընտրությունը, գենդերային հավասարության ապահովումն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների իրագործումը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն արձանագրել են,որ Վրաստանի կառավարությունը մասնակի առաջընթաց է արձանագրել Բրյուսելի կողմից ներկայացված բոլոր առանցքային պահանջների՝այդ թվում երկրի քաղաքական դաշտում օլիգարխների դերի նվազեցման և քաղաքական բևեռացման հաղթահարման հարցերում։

XS
SM
MD
LG