Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին առաջարկում է հետաքննություն սկսել ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված դատավորների վերաբերյալ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է հետաքննություն սկսել վրացի դատավորների գործունեության վերաբերյալ, որոնք հայտնվել են ԱՄՆ սահմանափակումների տակ։

«Վախենում եմ, որ չորս վրացի դատավորների վերաբերյալ ԱՄՆ որոշումը Եվրոպայում կընկալվի որպես բացասական ազդանշան», - ասել է նա՝ հիշեցնելով, որ մինչդեռ երկիրը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու ակնկալիք ունի։

Նա նշել է՝ բոլորի խնդիրն է բարելավել երկրի իմիջը։

ԱՄՆ-ի որոշումից հետո Վրաստանում պետք է կոնկրետ միջոցառումներ իրականացվեն, կարծում է երկրի նախագահը։

«Միգուցե պետք է սկսել այդ դատավորների գործունեության հետաքննությունը, միգուցե պետք է վերանայել Բարձրագույն դատավորների խորհրդի կազմը։ Այս հարցը չպետք է դառնա բևեռացման խորացման պատճառ ինչպես երկրի ներսում, այնպես էլ մեր գործընկերների հետ հարաբերություններում», - պնդել է Զուրաբիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG