Վրաստանը շատ ավելի արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան կամ Մոլդովան, այսօր հայտարարել է Թբիլիսի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նա նշել է, որ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ չշնորհելու որոշումը «զուտ քաղաքական էր»։
«Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չստացավ, քանի որ չի միանում [Ռուսաստանի դեմ] սահմանված պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում և երկրորդ ճակատ չի բացում», - պնդել է Կալաձեն։