Մատչելիության հղումներ

Հաջիզադե․ «Ադրբեջանը Հայաստանի տարածքում դրոշ չի տեղադրել»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

«Պնդումները, թե Ադրբեջանը իր դրոշն է բարձրացրել Հայաստանի տարածքում, իրականությանը չեն համապատասխանում», - այսօր Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

«Երեկ, երբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Հակարիի կամրջի վրա գտնվող Լաչինի սահմանապահ անցակետում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը, Սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ կրակ է բացվել։ Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից՝ կարճ ժամակահատվածում, և պնդումները, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն են», - պնդել է Հաջիզադեն։

Հայկական կողմն ընդգծում է, որ երեկ ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել և Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի՛ տարածքում, համացանցում նաև համապատասխան տեսանյութեր են տարածվել:

XS
SM
MD
LG