Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ ժամը 15:10-ին, Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ըստ ռազմական գերատեսչության՝ հայկական կողմում տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։
Այսօր առավոտվանից Երևանն ու Ստեփանակերտը հաղորդում են հրադադարի խախտումների մասին․ ադրբեջանական զինուժը կրակել է Տեղ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայ սահմանապահ է վիրավորվել։ Իրադրությունը լարված է Սյունիքի սահմանին, նաև Հակարիի կամրջի վրա։
Նախորդ օրերին էլ կրակ է բացվել Երասխի ուղղությամբ։