Մատչելիության հղումներ

Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխվել է․ ՀՀ ԱԱԾ


Այսօր ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

Ըստ հաղորդման՝ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

ԱԱԾ-ի փոխանցմամբ, ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, թե ժամը 8:45 Հայաստանի տարածքից կրակոցների հետևանքով Լաչինի սահմանային անցակետում ծառայող ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:

Բաքուն նշել է, որ «հակառակորդի կրակակետը ճնշվել է պատասխան կրակով», օպերատիվ իրավիճակն ադրբեջանական ստորաբաժանումների հսկողության տակ է՝ «սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

XS
SM
MD
LG