Մատչելիության հղումներ

Թուրքագետը չի կարծում, թե Փաշինյանը Թուրքիայում Էրդողանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը


Փաշինյան-Էրդողան հանդիպում Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ․
Փաշինյան-Էրդողան հանդիպում Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ․

Ի՞նչ նկատի ուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ հայտարարում էր, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։

Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ շեշտելով՝ այդ հատվածը վերաբերում է երրորդ երկրներին և նրանց հնարավոր ինետգրացիային։

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

«Ճիշտն ասած, չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը», - ասաց Միրզոյանը։

Բաքվից Անկարա վերադարձի ճանապարհին Էրդողանն ասել է, թե միջանցքին դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը և եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ։

Մինչդեռ շաբաթներ առաջ Մոսկվայում, փոխվարչապետերի հանդիպմանն ընդառաջ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել էր, որ Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց, դա կարմիր գիծ է։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայնը չի կարծում, որ այս հարցը քննարկման առարկա է եղել վարչապետի՝ Թուրքիա այցի շրջանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Թուրքագետը հիմնվում է փոխվարչապետի վերջին հայտարարության վրա։

Ռուբեն Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյան

«Երկաթուղին պետք է գտնվի Հայաստանի սուվերեն հսկողության տակ, դրա վրա եմ ես միայն հիմնվում։ Ես, իհարկե, չեմ կարող ասել Էրդողանն ինչ նկատի ունի, որովհետև այն ինֆորմացիան, որ ինքն ունի, հավանական է, որ իր ինֆորմացիան է, բայց ամեն դեպքում հայտնի է հետևյալը, որ Իրանը բացասական է մոտենում այդ ծրագրին, այսպես մոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրին, քանի որ ընդունված է համարել, որ այդ ծրագիրը ենթադրում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր տարածքի վրա իր սուվերեն իրավունքից։

Հայաստանը շատ հստակ է իր դիրքորոշումը արտահայտում՝ այդ միջանցքը Հայաստանի սուվերեն տարածք որպես դիտարկվի և Հայաստանը պետք է ունենա իրավունք իր տարածքի վրա՝ կապված այդ միջանցքի հետ։ Երկրորդը՝ Էրդողանը նաև նշել է իր հայտարարության մեջ, որ եթե անցնեն այդ վագոնները այդ ճանապարհով, մեկ վագոնի համար վարձը շատ բարձր է, դա հավանական է, որ ինքը նկատի ուներ Իրանին», - ասաց թուրքագետը։

44-օրյա պատերազմից հետո հաղորդակցության ուղիների, ու մասնավորապես, երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր, տարածաշրջանի ապաշրջափակումը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է։

Պայմանավորվածությունների համաձայն, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։ Հայկական կողմը տարբեր առիթներով բազմիցս ընգծել է՝ երկաթուղին պետք է գործի Հայաստանի օրենսդրությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG