Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկօրյա այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։
«Տնտեսական և պաշտպանական համագործակցությունը պետք է լինի Բրիտանիա-ԱՄՆ համագործակցության երկու հենասյուները»,- նշված է այցից առաջ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։
Ռիշի Սունակը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, Կոնգրեսի անդամների և ամերիկյան առաջատար գործարարների հետ։
Բրիտանայի կառավարության հաղորդագրությունում նաև նշված է, որ ամերիկյան ընկերություններն ավելի քան 14 միլարդ ֆունտ (17,4 մլրդ դոլար) նոր ներդրումներ են կատարել Բրիտանիայում։ Երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը տարեկան հասնում է 279 միլիարդ ֆունտի։
«Այժմ Բրիտանիային և ԱՄՆ-ին անհրաժեշտ է դաշինք ստեղծել՝ պաշտպանելու նաև մեր տնտեսությունը», - Թվիթերում գրել է Սունակը։