Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ավստրալիան ստորագրեցին միջուկային շարժիչներով սուզանավեր ստեղծելու համաձայնագիրը


Ամերիկյան Virginia սուզանավ, արխիվ
Ամերիկյան Virginia սուզանավ, արխիվ

Սան Դիեգոյի ռազմածովային ուժերի բազայում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը և Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երեկ ստորագրեցին համատեղ ջանքերով միջուկային շարժիչներով սուզանավեր ստեղծելու եռակողմ համագործակցության համաձայնագիր։

Բայդենն այդ ծրագիրը կոչեց Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատություններ ապահովելու նախաձեռնության մի մաս, որն իրականացվում է հուսալի գործընկերների հետ։

Ըստ համաձայնագրի՝ ամերիկյան և բրիտանական սուզանավերը մինչև ոչ ուշ քան 2027 թվականը ռոտացիոն կարգով բազավորվելու են Ավստրալիայի արևմտյան ափին, զսպման ծրագրերով օգնելու և ուսուցանելու են ավստրալացի ծովայիններին։

Համաձայնագիրը ենթադրում է, որ 1950-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը կիսվելու է իր տեխնոլոգիաներով՝ միջուկային սուզանավեր կառուցելու գործում։

ԱՄՆ-ն Ավստրալիային տրամադրելու է Virginia տեսակի երեք սուզանավ՝ միջուկային ուժեղացուցիչներով։ Դրանք կառուցելու է General Dynamics ընկերությունը։ Բրիտանիան և Ավստրալիան ամերիկյան տեխնոլոգիաների և բրիտանական ծրագրերի հիման վրա նոր սերնդի սուզանավեր են կառուցելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG