Մատչելիության հղումներ

Ուկրաինայի համար F-16-եր գնելու նպատակով Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները կոալիցիա կստեղծեն


Ամերիկյան արտադրության F-16 կործանիչ, արխիվ
Ամերիկյան արտադրության F-16 կործանիչ, արխիվ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները կստեղծեն «կործանիչների կոալիցիա»՝ Ուկրաինայի համար F-16 ռազմական օդանավեր գնելու նպատակով։

Մայիսի 16-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման մասին։

«Վարչապետ Սունակը և վարչապետ Ռյուտեն պայմանավորվել են, որ աշխատելու են ստեղծել միջազգային կոալիցիա Ուկրաինային օդային մարտական պոտենցիալ տրամադրելու համար՝ աջակցություն ցուցաբերելով ամեն ինչում՝ սկսած [օդաչուների] վերապատրաստումից մինչև F-16 կործանիչներ գնելը», - ասվում է Իսլանդիայում անցկացվող Եվրախորհրդի գագաթնաժողովում Սունակի և Ռյուտեի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։

Իր երեկոյան ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան Կիևի հետ միասին կաշխատեն «կործանիչների կոալիցիայի» վրա։

XS
SM
MD
LG