Շաբաթ երեկոյան Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարճատև հանդիպում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ CNN Türk-ի՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման», «նոր հանդիպման» վերաբերյալ հարցեր։
Ոտքի վրա կայացած զրույցին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Էրդողանի երդմնակալության արարողությանը հրավիրված էին տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինային ուղեկցում էր Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։