Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեկնում է Անկարա, Էրդողանի երդմնակալության արարարողությունը՝ Երևանի ժամանակով ժամը 18-ին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարարողությունը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 18։00-ին Անկարայի նախագահական նստավայարում:

Թուրքական կողմի հրավերով՝ Անկարա է մեկնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջին անգամն է, որ Հայաստանը մասնակցում է պետության ղեկավարի մակարդակով։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մինչ այս միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ 2014-ի օգոստոսի 28-ին՝ արտգործնախարարի մակարդակով։

Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայում մասնակցում է էրդողանի երդմնակալության արարողությանը և նախագահ Սերժ Սարգսյանի նամակը փոխանցում Էրդողանին, 28-ը օգոստոսի, 2014թ․
Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայում մասնակցում է էրդողանի երդմնակալության արարողությանը և նախագահ Սերժ Սարգսյանի նամակը փոխանցում Էրդողանին, 28-ը օգոստոսի, 2014թ․

Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցելու է Էրդողանի երդմնակալության արարարողությանը, սակայն Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվել:

Փաշինյանն ու Էրդողանն առաջին անգամ հանդիպել են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Երկու երկրների առաջնորդները Չեխիայում էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։

Փաշինյան-Էրդողան հանդիպում Պրահայում, ներկա են նաև երկու երկրների արտգործնախարարները, 6-ը հեկտեմբերի, 2022թ․
Փաշինյան-Էրդողան հանդիպում Պրահայում, ներկա են նաև երկու երկրների արտգործնախարարները, 6-ը հեկտեմբերի, 2022թ․

Այսօր մոտ քսան երկրների առաջնորդներ են մեկնում Անկարա, երդմնակալության արարարողությանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռուսաստանը միջոցառմանը ներկայացնելու է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իսկ Վաշինգտոնը կներկայանա Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի մակարդակով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG