Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ՌՕՈՒ. Գիշերը ռուսների արձակած բոլոր 36 կամիկաձե «Շահեդ»-ները խոցվել են


Ուկրաինա - ՀՕՊ-ը օբյեկտներ է որոնում գիշերային Կիևի երկնքում, աիվ
Ուկրաինա - ՀՕՊ-ը օբյեկտներ է որոնում գիշերային Կիևի երկնքում, աիվ

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն այսօր առավոտյան հաղորդել են, որ ռուսների արձակած բոլոր 36 «Շահեդ-136/131» տիպի իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը խոցվել են գիշերային գրոհի ժամանակ։

ՌՕՈՒ հաղորդագրության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի ալիքները եկել են ինչպես հյուսիսից, այնպես էլ հարավից, և դրանց հավանական թիրախները եղել են Ուկրաինայի արևմտյան շրջաններում։ Անօդաչու թռչող սարքերի մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության, մյուսը՝ օդաչուների կողմից։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք այս գիշեր ռուսները արձակել են Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ, խոցվել են։ Նրա խոսքով, հարձակումը զանգվածային է եղել՝ երեք ժամվա ընթացքում մի քանի ալիքներով:

Ռուսական բանակը կրկին հրետակոծել է Խարկովը, հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Երեկ Միացյալ Նահանգները հաստատել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի և դրա հետ կապված սարքավորումների վաճառքը Ուկրաինային:

XS
SM
MD
LG