Մատչելիության հղումներ

Գալուզին. Արևմուտքի կողմից Կիևի հակահարձակման խրախուսումը միայն ավելի կսրի հակամարտությունը


ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Արևմուտքի կողմից Կիևի «հակահարձակման գաղափարների խրախուսումը միայն արյունահեղության և հակամարտության հետագա սրման կհանգեցնի»: "Известия"-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը չմտածված ու անպատասխանատու է անվանել Արևմուտքի կողմից ժամանակակից զենքի փոխանցումն Ուկրաինային։ «Ես կցանկանայի նախազգուշացնել Կիևի ռեժիմին և նրա արևմտյան հովանավորներին իրենց մտահաղացման անխուսափելի տխուր հետևանքների մասին», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Միխայիլ Գալուզինի խոսքով՝ «ո՛չ Կիևը, ո՛չ Արևմուտքը դրանից որևէ դիվիդենտ չեն ստանա»: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։

XS
SM
MD
LG