Մատչելիության հղումներ

Կատրին Կոլոննան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննան այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես արտգործնախարարությունն է նշում՝ այցի ավարտին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տնկած ծառը։

Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից։

Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։

Երեկ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։

XS
SM
MD
LG