Մատչելիության հղումներ

Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները


Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները և հետախուզական ծառայությունների ղեկավարները։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Բաշար Ասադի վարչակազմի պաշտպանության նախարարների և հետախուզության պետերի քառակողմ հանդիպումը նախատեսված է անցկացնել երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում», - նշել է Աքարը։

Թուրքիայի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների՝ 2011 թվականից ի վեր կայացած առաջին հանդիպումը ևս կազմակերպվել էր Մոսկվայում՝ 2022-ի դեկտեմբերին։

XS
SM
MD
LG