Մատչելիության հղումներ

Ասադ․ «Թուրքիայի հետ բանակցությունները պետք է միտված լինեն Սիրիայի տարածքի դեօկուպացիային»


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին, Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ Դամասկոսում կայացած բանակցությունների ընթացքում, առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

«Թուրքիայի հետ բանակցությունները պետք է միտված լինեն Սիրիայի տարածքի դեօկուպացիային և ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության դադարեցմանը», - Reuters-ի փոխանցմամբ` հայտարարել է Ասադը։

Սիրիայի նախագահը նաև ընդգծել է այն հատուկ դերակատարությունը, որ պետք է ստանձնի Մոսկվան՝ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործում։

«Բանակցությունների մանրամասները պետք է նախապես համաձայնեցվեն Սիրիայի և Ռուսաստանի միջև, որպեսզի հնարավոր լինի հասնել այն շոշափելի արդյունքներին, որոնց ձգտում է Դամասկոսը», - հայտարարել է Ասադը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG