Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։

«Քառակողմ հանդիպման օրակարգում են լինելու սիրիական կարգավորմանն ուղղված քաղաքական պրոցեսները, սիրիացի փախստականներին վերաբերող հարցերն, ինչպես նաև փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության ծավալների մեծացումը», - Նյու Յորքում, լրագրողների հետ զրույցի ընթացքում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Հանդիպումն առավելապես տեխնիկական բնույթ է կրելու և թույլ է տալու կողմերին անցնել չորս երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստմանը», - հաղորդում է Ռուսաստանի պետական ТАСС լրատվական գործակալությունը։

XS
SM
MD
LG