Մատչելիության հղումներ

Աքար․ «Թուրքիան և Ռուսաստանը կշարունակեն համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում»


«Թուրքիան և Ռուսաստանը կշարունակեն համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում», - այսօր Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով՝ դա անցած շաբաթ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածություններից մեկն է։

«Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են, որ համատեղ [մոնիտորինգային] կենտրոնների ստեղծումը, համատեղ պարեկային ծառայությունն ու փորձագետների հանդիպումները շարունակվելու են», - հայտարարել է Աքարը։

Սիրիայի հյուսիսային՝ քրդաբնակ շրջաններում համատեղ թուրք-ռուսական պարեկության մասին համաձայնությունը ձեռք էր բերվել 2019-ի աշնանը՝ երկու երկրների նախագահների Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։ 2022 թվականի վերջին, սակայն, համատեղ պարեկային մի շարք շրջայցեր տապալվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG