Մատչելիության հղումներ

Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԱՄՆ Պետդեպարտամենտ


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումն անընդունելի է, այն խափանում է բանակցային գործընթացը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը:

Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արյունալի իրադարձությունների վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը գրել է. - «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները»:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին:
Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

XS
SM
MD
LG