Մատչելիության հղումներ

Տեղ գյուղի արյունոտ բախումը պայքար էր մեկ դիրքի համար․ Տիգրան Աբրահամյան


Ադրբեջանը որ ուղղությամբ չի հաջողում խաղաղ ճանապարհով հասնել նպատակին, դիմում է ուժի կիրառման, ասում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։

Տեղ գյուղի արյունոտ բախումը պայքար էր մեկ դիրքի համար, նշում է Աբրահամյանը։

«Էս մեկ դիրքի շրջանակներում տեղի ունեցած մարտական գործողություն էր, որոնց ինտենսիվությունը մեծ չէր, գործածված, կիրառված զինատեսակների թիվը մեծ չէր, սակայն իր մեջ ունի ներուժ ընդլայնվելու», - ասաց պատգամավորը։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում երկու շաբաթ առաջ խրամատավորված ադրբեջանցիները երեկ կեսօրից հետո կրակ էին բացել հարևանությամբ ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության տարածած 8.5 րոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները մեքենայով մոտենում հայ զինծառայողներին, հարևանությամբ էքսկավատորն է խրամատ փորում, կողմերը ձեռնամարտի են բռնվում, հետո արդեն հրաձգություն է սկսվում:

Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը նաև ականանետ է կիրառել, հայկական կողմը 4 զոհ ունի, Բաքուն հաղորդել է 3 զոհի մասին։

Տեղ համայնքում դիրքային վերադասավորումները չեն ավարտվել, ասում է Տիգրան Աբրահամյանը՝ չբացառելով նոր բախումները։

«Առաջնագիծն ամբողջական վիճակի դեռևս չի բերվել, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում փոխհրաձգությունների, միջադեպերի հնարավոր գործողությունների ռիսկերը բավականին մեծ են», - նշեց պատգամավորը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG