«Անցած տարին մեզ ցույց տվեց, որ ցավոք Ադրբեջանը գնում է փոքր սրացումների և յուրաքանչյուր սրացում ավելի արյունալի է լինում, քան նախորդը, «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը։
Փորձագետի խոսքով՝ ադրբեջանական ուժերի կողմից ռազմավարական շատ տարածքներում բլուրների գրավան միտում են տեսնում։
«Դա պատահական չէ, այնպես չէ, որ ազատ հող են խլում, սրանք շատ ռազմավարական վայրեր են, որոնք կարող են օգտագործվել հաջորդ հարձակումների դեպքում։ Առաջնագծի երկայնքով կան մի շարք վայրեր որտեղ նույնիսկ փոքր միջադեպը կարող է հանգեցնել ավելի մեծ բանի, և Դուք գիտեք, թե ինչպես է դա լինում՝ երբեմն սկսում եք իրոք ինչ-որ փոքր բան, բայց հետո չեք կարողանում կառավարել այն և այն դառնում է մեծ էսկալացիա», - ասաց Օլեսյա Վարդանյանը։
Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Փորձագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․