Երեկ Արցախի բժշկական կենտրոն տեղափոխված 4 կանանցից 3-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկը մնում է բժիշկների հսկողության տակ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում, երբ ադրբեջանցի էկոակտիվիստները թույլ չէին տվել ռուս խաղաղապահներին Գորիսից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ։
Արցախի առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով քաղաքացիները գտնվել են ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, երեքը ուշագնաց են եղել:
Ըստ Արցախի օմբուդսմենի՝ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ 4 կանայք տեղափոխվել էին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, մյուս քաղաքացիաները՝ թվով 23 հոգի, հետ էին վերադարձել Գորիս։